30.11.2023

ADMINISTRATIVE CHAMBER OF THE COURT OF CASSATION HAS FORMULATED THE PRECEDENT POSITION REGARDING THE PROBLEM OF SUSPENDING THE STATUTORY AUDIT STIPULATED BY THE TAX CODE OF THE REPUBLIC OF ARMENIA

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/0345/05/19 վարչական գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված ստուգման վարույթի նկատմամբ կիրառելի են արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչական վարույթը կասեցնելու իրավադրույթները։

  Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված հարկային ստուգման վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք ՀՀ հարկային օրենսգրքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված են ստուգման վարույթի կասեցման դիսպոզիտիվ դեպքերը։ Այսինքն՝ կանոնակարգված են ստուգման վարույթի, որպես առանձին տեսակի վարչական վարույթի, կասեցման դիսպոզիտիվ առանձնահատուկ դեպքերը։ Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով կանոնակարգված չեն ստուգման վարույթի կասեցման իմպերատիվ դեպքերը, ըստ այդմ՝ վարչական վարույթի պարտադիր կասեցման իրավահարաբերությունները, ենթակա են կարգավորման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավանորմով վարչական վարույթի կասեցման իմպերատիվ հիմքերը ենթակա են կիրառման հարկային ստուգման վարույթի նկատմանբ ևս։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2048

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".