ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԹՊԻՀ/INL) ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԻՆ
2024 թվականի հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությունը, Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ այդ շրջանակում արդյունավետորեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ արտասահմանյան այցեր, կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման և անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը, և մի շարք այլ հիմնախնդիրների։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ապագայում համագործակցության նոր ուղիների մշակման և համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու վերահաստատվել փոխգործակցությունը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".