ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքերի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։
Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2529
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".