02.09.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը,  թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքերի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։

  Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։

  Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2529

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.