12.04.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԸՍՏ ԿՏԱԿԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԻՄԱՍՏՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել նաև ժառանգված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրել է , որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածում առկա իրավակարգավորումները հավասարապես վերաբերելի և կիրառելի են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգություններից բխող իրավահարաբերությունների նկատմամբ, ու ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել ինչպես ըստ կտակի ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, այնպես էլ կտակում նշված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։ 

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2337

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".