ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԸՍՏ ԿՏԱԿԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԻՄԱՍՏՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել նաև ժառանգված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրել է , որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածում առկա իրավակարգավորումները հավասարապես վերաբերելի և կիրառելի են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգություններից բխող իրավահարաբերությունների նկատմամբ, ու ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել ինչպես ըստ կտակի ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, այնպես էլ կտակում նշված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2337
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.