THE LEGAL EXPERTISE SERVICE OF THE RA COURT OF CASSATION PARTICIPATED IN A ROUNDTABLE DISCUSSION ORGANIZED WITHIN THE COUNCIL OF EUROPE PROGRAM "PROMOTION OF TRANSPARENCY OF JUDICIAL DECISIONS AND IMPROVEMENT OF ECHR NATIONAL IMPLEMENTATION"
2023 թվականի հունիսի 1-2-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունն օնլայն եղանակով մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ «Դատական որոշումների թափանցիկության խթանման և ՄԻԵԿ ազգային կիրարկման բարելավման» (TJENI) ծրագրի կողմից Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կազմակերպված՝ «Նախադեպային իրավունքի և դատական պրակտիկայի նյութերի հրապարակումը և տարածումը․ դատական պրակտիկայի միասնականության ապահովումը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը։ Առաջին օրվա քննարկման 1-ին հատվածում ներկայացվել են զեկուցումներ նախադեպային իրավունքի հրապարկման և տարածման՝ Եվրոպայի խորհրդի գործիքակազմի, տարբեր իրավական համակարգերից իրավական նյութի համակարգման խնդիրների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների շտեմարանին (HUDOC)։ Օրակարգի 2-րդ հատվածում քննարկվել են մասնավոր սուբյեկտների կողմից նախադեպային իրավունքի շտեմարանների հրապարակման խնդիրները։ Կլոր-սեղան քննարկման երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է եղել նախադեպային իրավունքի տարածման և դատական պրակտիկայի միասնականության ապահովման ազգային փորձին։ Քննարկման այս հատվածում հանդես են եղել Ֆրանսիայի, Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։ Հայաստանյան փորձը ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուջյանը՝ հանդես գալով զեկուցմամբ՝ միասնական դատական պրակտիկայի ապահովման գործում ՀՀ Վճռաբեկ դատարանի դերակատարման վերաբերյալ։ Զեկուցման շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը քննարկման մասնակիցներին է ներկայացրել բարձրագույն դատական ատյանի կայքէջը, լուսաբանել դրանում առկա նախադեպային իրավունքի շտեմարաններն ու դրանցից օգտվելու առանձնահատկությունները։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".