THE PRESIDENT OF THE COURT OF CASSATION AND THE CHAIRMEN OF THE CHAMBERS PARTICIPATED IN THE LAUNCHING CEREMONY OF “SUPPORT TO EFFECTIVE EXECUTION OF THE JUDGMENTS OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS IN ARMENIA”
2023 թվականի ապրիլի 28-ին մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։
Ծրագրի մեկնարկի միջոցառմանը որպես բանախոս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և վարչական պալատի նախագահի պաշտոնակատար Ռուզաննա Հակոբյանը։
Ելույթի ընթացքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ, որն արդեն տարիների պատմություն ունի։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված կառուցողական և համընդգրկուն համագործակցությունը` ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում, միջազգային կառույցների հետ ծավալած օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է։
Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ կանխատեսելի արդարադատության միջավայրի ձևավորման սահմանադրական գործառույթի շրջանակներում, տարիներ շարունակ հանդիսացել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մշտական ուղեկիցը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ նոր մեկնարկող ծրագիրը կնպաստի ներպետական օրենսդրության առավել մոտեցմանը եվրոպական չափանիշներին, ազգային կառույցների կարողությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների խթանման, իրավունքի գերակայության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".