02.05.2023

ПРЕДСЕДАТЕЛЬ КАССАЦИОННОГО СУДА РА И ПРЕДСЕДАТЕЛИ ПАЛАТ ПРИНЯЛИ УЧАСТИЕ В МЕРОПРИЯТИИ, ПОСВЯЩЕННОМ СТАРТУ ПРОГРАММЫ СОВЕТА ЕВРОПЫ «СОДЕЙСТВИЕ ЭФФЕКТИВНОМУ ИСПОЛНЕНИЮ РЕШЕНИЙ ЕВРОПЕЙСКОГО СУДА ПО ПРАВАМ ЧЕЛОВЕКА В АРМЕНИИ»

  2023 թվականի ապրիլի 28-ին մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։

          Ծրագրի մեկնարկի միջոցառմանը որպես բանախոս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և վարչական պալատի նախագահի պաշտոնակատար Ռուզաննա Հակոբյանը։

    Ելույթի ընթացքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ, որն արդեն տարիների պատմություն ունի։

        ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված կառուցողական և համընդգրկուն համագործակցությունը` ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում, միջազգային կառույցների հետ ծավալած օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է։

      Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ կանխատեսելի արդարադատության միջավայրի ձևավորման սահմանադրական գործառույթի շրջանակներում, տարիներ շարունակ հանդիսացել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մշտական ուղեկիցը։

        ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ նոր մեկնարկող ծրագիրը կնպաստի ներպետական օրենսդրության առավել մոտեցմանը եվրոպական չափանիշներին, ազգային կառույցների կարողությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների խթանման, իրավունքի գերակայության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով։

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.