05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

    Հարգելի՛ հայրենակիցներ,

 

    Շնորհավորում եմ մեր պետության համար կարևորագույն տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

  Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, հանդիսանալով պետության հիմնադիր փաստաթուղթը, ամրագրել է ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության նշաձողը, որը մեր երկրի հարատևման ու կայուն զարգացման կարևոր նախադրյալն է:

  Հիմնական օրենքով է ամրագրվել նաև Սահմանադրի՝ մեր ժողովրդի կամաարտահայտությունը՝ որպես բարձրագույն արժեք հռչակել մարդուն, իսկ նրա հիմնական իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը դարձնել հանրային իշխանության համար հրամայական:

  Սահմանադրորեն ամրագրված արժեքների ու սկզբունքների պահպանումը, սահմանադրաիրավական մշակույթի ամրապնդումը՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, մեր պետության հզորացման ու առաջընթացի նախապայմաններից են, հետևաբար այդ արժեքների պահպանումը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն ու պարտականությունն է:

 ​Կրկին շնորհավորելով մեր երկրի ամենաառանցքային տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մեր Հայրենիքին մաղթում եմ խաղաղություն և հզորություն, մեր ժողովրդին՝ երջանկություն ու բարեկեցություն: 

 

  Հայաստանի Հանրապետության

  Վճռաբեկ դատարանի նախագահ

  Լիլիթ Թադևոսյան

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".