11.07.2022

THE CRIMINAL CHAMBER OF THE RA COURT OF CASSATION ADOPTED A PRECEDENTIAL DECISION RELATED TO THE ISSUES OF LEGAL ASSESSMENT OF THE CONSEQUENCES WHICH FOLLOWED AFTER THE ENTRY INTO FORCE OF THE JUDICIAL ACT

 2022 թվականի ապրիլի 8-ի նախադեպային որոշմամբ Վահրամ Մկոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը որոշակիացրել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքների հիման վրա այդ դատական ակտի վերանայման հիմքը։ Նշված հարցով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում էր հայցել Սահմանադրական դատարանից, որը դրանք տրամադրել էր 2022 թվականի հունվարի 14-ի՝ թիվ ՍԴԱՈ-10 որոշման շրջանակներում։

 

Նկատի ունենալով, որ որոշման կայացման օրվա դրությամբ գործող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես նոր երևան եկած հանգամանք՝ ոչ սպառիչ ձևով explicit հղում էր պարունակվում դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած այլ հանգամանքների վրա, Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները կարող էին քրեաիրավական գնահատականի արժանանալ այս կետի ներքո՝ ապահովելով անձի իրավունքների պաշտպանության երաշխիքները։

 

Միաժամանակ, հաշվի է առնվել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման տրամաբանությունը որոշակիորեն փոխվել է, որպիսի պայմաններում այդ հանգամանքների տարբերակման մեկնաբանությունները կարող են ստանալ նոր իրավական արժեք նաև նոր օրենսգրքի կիրարկման շրջանակներում։

 

Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները (նոր ի հայտ եկած փաստը) պետք է քննարկման առարկա դարձվեն որպես դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած նոր երևան եկած հանգամանքներ։ Այդ եղանակով պետք է լեգիտիմացվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշի և դատական ակտի կայունության սկզբունքի հաղթահարումը։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".