22.10.2024

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ««ԹԱՅԵՔՍ» ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2024 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) նախագահ Արսեն Մկրտչյանը և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողի նախագահ Արման Թովմասյանը ««Թայեքս» դատավորների և դատախազների կարիերայի գնահատումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում ընդունել են Եվրոպական Միության պատվիրակությանն ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

 Հանդիպման շրջանակներում ներկայացվել են Ուսումնական հարցերի հանձնաժողովի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողի գործառույթները, ինչպես նաև դրանց գործունեության ուղղություններն ու իրականցվող ծրագրերը։

 Եվրոպական Միության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դատավորների գործունեության գնահատման, դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման, ինչպես նաև դատավորների վերապատրաստման, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման կարգը, ծրագրերն ու թեմաները։

  Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նոր ուղիների մշակման և ծրագրերի իրագործման կարևորությունն ու վերահաստատվել փոխգործակցությունը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".