THE RA COURT OF CASSATION HOSTED THE DELEGATION OF THE EURASIAN ECONOMIC UNION COURT
2022 թվականի հունիսի 14-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը, դատավորներ Արմեն Թումանյանը, Դենիս Կոլոսը և Ալեքսանդր Ֆեդորցովը:
Հանդես գալով ողջույնի խոսքով, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորել է ԵԱՏՄ դատարանի և անդամ պետությունների բարձր դատարանների միջև կառուցողական երկխոսությունն ու փոխհամագործակցությունը:
Լ.Թադևոսյանը նշել է, որ երկխոսության որոշակի գործիքակազմեր արդեն իսկ ներդրվել են Եվրասիական տնտեսական միության դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև՝ մի շարք գործերով դատարանին հասցեագրված հարցումներով, որոնց նպատակը ներպետական օրենսդրության և դրա կիրառման առանձնահատկությունների բացահայտումն է։
Հանդես գալով ողջույնի խոսքով, ԵԱՏՄ դատարանի նախագահ Է.Հայրիյանը նույնպես կարևորել է դատարանների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդգծել ԵԱՏՄ դատարանի կողմից մի շարք խնդրահարույց իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատավական եզրակացություններ տրամադրելու պատրաստակամությունը:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".