ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Ռուզաննա Սուրիկի Հակոբյան

Ծնվել է 1967 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:

 

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:

 

2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:

 

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

 

2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ-287-Ա հրամանագրով անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման  և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

 Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2023 թվականի հուլիսի 6–ի հրամանագրով շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:  

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: