ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Քրիստինե Պատվականի Մկոյան

Ծնվել է 1977 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։

 

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

 

2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

 

2013 թվականից մինչև 2022 թվականը աշխատել  է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Ազգային ժողովի` 2022 թվականի հունիսի 27-ի ԱԺՈ-35-Ա որոշմամբ ընտրվել, և Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2022թ. հուլիսի 1–ի թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր։
 

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: