ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ
Հովսեփ Լեվոնի Բեդեվյան
Ծնվել է 1975 թվականին՝ Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։
2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:
2011 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է դատարանների նախագահների խորհրդի, դեպարտամենտի և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
2013 թվականին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2013 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
2017 թվականին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
ԲԴԽ-21-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2011 թվականից մինչև 2014 թվականը դասավանդել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցում:
2014 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
2018 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՆՀ-193-Ա հրամանագրով իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: