ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
Գևորգ Վանիկի Գյոզալյան
Ծնվել է 1980 թվականին՝ Երևան քաղաքում։
1997 թվականին ավարտել է Երևանի թիվ 160 միջնակարգ դպրոցը:
2005 թվականին ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
05.05.2003-01.02.2004թթ. աշխատել է «Պրեզումպցիա» ՍՊԸ իրավաբանական ծառայությունում՝ որպես իրավաբան, այնուհետև գործադիր տնօրեն։
01.02.2004-31.01.2007թթ. հանդիսացել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան-դասախոս։
18.09.2006-23.04.2007թթ. աշխատել է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ՍՊԸ-ում՝ որպես կրտսեր իրավախորհրդատու։
25.04.2007-15.01.2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման երկրորդ բաժնում՝ որպես իրավախորհրդատու։
16.01.2008-18.09.2012թթ. աշխատել է «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
01.04.2011-02.04.2013թթ. հիմնել է «Գևորգ Գյոզալյան» փաստաբանական գրասենյակը և իրականացրել է փաստաբանական գործունեություն։
02.04.2013-01.06.2019թթ. հանդիսացել է «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի տնօրեն։
2013 թվականից մինչև 2016 թվականն դասավանդել է Փաստաբանական դպրոցում:
2011 թվականից մինչև 2017 թվականն հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։
02.03.2020-30.06.2020թթ. աշխատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության իրավական ապահովման բաժնում՝ որպես բաժնի վարիչ։
01.06.2019 թվականից մինչ 04.07.2022թվականը աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում՝ որպես դատավարական գործերով ավագ գործընկեր:
04.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: