ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր

Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան

Ծնվել է 1964 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

 

ՀՀ կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանում՝ որպես թարգմանիչ։

 

1984 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Ավտոտեխսպասարկում» հանրապետական բազայում՝ որպես իրավախորհրդատու։

 

1989 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի անդամ, միաժամանակ պայմանագրային կարգով զբաղեցրել է ավագ խորհրդատուի պաշտոնը, սպասարկել է Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության Աբովյանի քաղաքի մասնաճյուղը։

 

1991 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի դատավորի պաշտոնը։

 

1999 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։

 

ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

 

Դասախոսում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։

 

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի անվան մեդալով:

 

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՝ 2023 թվականի հուլիսի 6– ի հրամանագրով շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: