ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Էդգար Ռազմիկի Սեդրակյան

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

 

2003 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1986թթ. աշխատել է «Շինարարական մոնտաժային վարչություն -15» Երևանշին ձեռնարկությունում:

 

1991-1993թթ. եղել է ԵՊՀ Հայաստանի երիտասարդների միության խորհրդի նախագահ:

 

1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սպորտի, ֆիզկուլտուրայի և երիտասարդության հարցերի վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` երիտասարդության հարցերով բաժնի վարիչ:

 

1994-1995թթ. աշխատել է ՀՀ գերագույն խորհրդի լրատվական կենտրոնի խմբագիր:

 

1995-1998թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, տնտեսական վարչության ավագ խորհրդատու, արարողակարգի վարչությունում` գլխավոր մասնագետ, պետի պաշտոնակատար:

 

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ:

 

1998-2000թթ. աշխատել է Երևանի առևտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն:

 

2000-2005թթ. աշխատել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ հիմնադրամի նախագահ:

 

2005-2011թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար:

 

2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

 

2007-2011թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

 

2011թ. հոկտեմբերի 17-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

2013-2016 թթ. դասախոսել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ «Սնանկության վարույթի արդի հարցերը» թեմայով:

 

2016թ. մայիսի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

 

2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: