ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
Ծնվել է 1976 թվականին՝ Երևան քաղաքում։
1993 թվականին ավարտել է Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2021 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։
13.01.2000-02.02.2005թթ. աշխատել է Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժոր, ապա քննիչ։
02.02.2005-01.12.2007թթ. աշխատել է Զինվորական դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ։
2007 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Սևանի կայազորի (5-րդ կայազորային) քննչական բաժնում՝ որպես պետ։
2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի (4-րդ կայազորային) քննչական բաժնում՝ որպես պետ։
12.12.2013-04.07.2014թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ։
04.07.2014-09.03.2016թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ-զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորերի զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ։
09.03.2016-12.10.2016թթ.աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ- զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ։
12.10.2016-27.08.2018թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ։
24.08.2018 թվականից մինչ 07.07.2022 թվականը աշխատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ։
08.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:
Ունի Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 8–ի թիվ ՆՀ-225-Ա հրամանագրով իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: