ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

Արթուր Ռազմիկի Դավթյան

Ծնվել է 1975 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1992 թվականին  ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը:

 

1997 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

 

2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

 

2022 թվականին ավարտել է  ՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 

2020 թվականից հանդիսանում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1998 թվականից հանդիսացել է  Փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան։

 

02.02.2004-31.01.2012թթ.  աշխատել է  «Իրավունքի Պաշտպան» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան։

 

 01․05․2005-18.12.2018թթ. հանդիսացել է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ և դրան առընթեր Առևտրային Արբիտրաժային դատարանի նախագահ։

 

2005 թվականից մինչև 2006 թվականն դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում և Երևանի Հյուսիսային համալսարանում։

 

2005 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի խորհրդի անդամ։

 

25.01.2012-18.12.2018թթ. աշխատել է «Դավթյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան, տնօրեն։

 

2016-2018թթ․ հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի նախագահի տեղակալ։

 

25․09․2018-31․12․2018թթ․ հանդիսացել է Երևանի ավագանու անդամ։

 

14.01.2019 թվականից մինչ 03.07.2022 թվականը հանդիսացել է Ազգային ժողովի պատգամավոր։

 

24.01.2019 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ Փաստաբանական ակադեմիայում և Արբիտրների բարձրագույն դպրոցում:

 

04.07.2022 թվականից հանդիսանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:

 

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2023 թվականի մարտի 3–ի  թիվ  ՆՀ–85–Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով։

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1998 թվականի հունիսից մինչև 1999 թվականի նոյեմբերը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: