14.03.2023

THE CRIMINAL CHAMBER OF THE COURT OF CASSATION FORMED AN IMPORTANT PRECEDENTIAL DECISION REGARDING THE QUESTION OF SURVEILLANCE IN THE ADVOCATE’S OFFICE

 Հովհաննես Չամսարյանի գործով 2023 թվականի մարտի 2-ի թիվ ԵԴ/2848/07/19 որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել փաստաբանի աշխատասենյակում  խուզարկություն կատարելու փաստական հիմքի վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փաստաբանի գործունեության երաշխիքներն ամրագրելիս հաշվի է առել արդար դատաքննության իրավունքի իրացման, մասնավորապես, փաստաբանական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում փաստաբանի ունեցած դերակատարմամբ է պայմանավորված նրան պատկանող կամ վերջինիս կողմից օգտագործվող շինություններում (տարածքներում) խուզարկության նկատմամբ հատկապես խիստ հսկողության նախատեսումը: Առհասարակ, փաստաբանին խուզարկելու արգելքն ուղղված է վստահորդի, այդ թվում՝ պաշտպանյալի իրավունքների իրականացման ապահովմանը, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր այն դեպքերում, երբ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում այն կարող է վտանգվել:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կոնկրետ գործով ստորադաս դատարանները փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ հետևության հանգելիս հաշվի չեն առել այն հանգամանքները, որոնք միջազգային իրավական դրույթների և ձևավորված նախադեպային իրավունքի լույսի ներքո, թույլ չեն տալիս հաղթահարված համարելու փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու սահմանափակումները:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".