23.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻԱՑՎԱԾ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ՆՈՐՄԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով միացված ցանցի միջոցով ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերը որոշելու հարցին և դրանց շրջանակներում մատակարարի կողմից բաժանորդին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու ապացույցների շրջանակին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ջրի մատակարարման պայմանագիրը ևս կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին, իսկ մատակարար-բաժանորդ հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու համար բավարար հիմք է հաշվառման քարտում արտացոլված և պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".