15.03.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍ ԲԱՇԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՅԴ ՀԱՐՑԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃՌՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/17007/02/20 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով գործի վարույթը կարճելու դեպքում գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը որպես դատական ծախս բաշխելու հարցը լուծված չլինելու պայմաններում այդ հարցը լրացուցիչ վճռով (որոշմամբ) լուծելու իրավական հնարավորությանը, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ  որոշում կայացնելիս, պետք է նաև լուծվի դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը, և բոլոր այն դեպքերում, երբ դատարաններն այդ հարցը չեն լուծում կամ թերի են լուծում, դատարանն ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ կողմի միջնորդությամբ ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լրացուցիչ որոշում կայացնելու իրավունք։ Ընդ որում, գործին մասնակցող անձը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված տնօրինչականության սկզբունքը, ունի ինչպես վերը նշված միջնորդությունը ներկայացնելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".