06.10.2023

THE CIVIL CHAMBER OF THE COURT OF CASSATION FORMED A POSITION REGARDING THE LEGAL POSSIBILITY OF APPLYING FOR THE CIRCULAR ENFORCEMENT OF THE JUDGMENT BY A THIRD PARTY ON THE DEFENDANT'S SIDE WHO DOES NOT PRESENT INDEPENDENT CLAIMS CONCERNING THE SUBJECT

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավական հնարավորությանը, զարգացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները, բացահայտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «պարտապան» եզրույթը, արձանագրել է, որ թեկուզև վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով վերապահված է բացառապես նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «պարտապան» հանդիսացող կատարողական վարույթի կողմին, այդուհանդերձ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը պետք է ընձեռել ինչպես այն պատասխանող-պարտապանին, ով կամովին կատարել է դատական ակտը, այնպես էլ այն անձանց, ովքեր թեև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով ուղղակիորեն չեն հանդիսանում պարտապան, սակայն քաղաքացիական դատավարությունում ներգրավված լինելով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, օգտվել են պատասխանողի իրավունքներից և կրել նրա պարտականությունները՝ պայմանով, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հաստատապես ազդել է նրանց իրավունքների ու օրինական շահերի վրա՝ վերջիններիս համար հանդիսանալով անցանկալի և նրանց փաստացի ու իրավական վիճակը վատթարացնող։

  Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում, երբ պարտապան չհանդիսացող, սակայն պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված անձի կողմից ներկայացվում է վճռի կատարման շրջադարձի մասին դիմում, դատարանները պարտավոր են, վերը նշված պարտադիր պայմանների առկայությունը պարզելուց բացի, նաև պարզել այդ անձի՝ վերը նշված դիրքորոշումների համատեքստում շահագրգիռ լինելու հանգամանքը։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".