28.08.2026

THE COURT OF CASSATION HAS CLARIFIED, THROUGH A PRECEDIAL DECISION, THE CLASSIFICATION OF DIGITAL DATA AND THE PROCEDURAL SPECIFICITIES OF OBTAINING SUCH DATA IN CRIMINAL PROCEEDINGS

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԴ1/0215/08/24 որոշմամբ, իրավական դիրքորոշումներ է արտահայտել էլեկտրոնային (թվային) ապացույցների հավաքման, դրանց իրավական ռեժիմների հարաբերակցության և «Կիբեռհանցագործության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Բուդապեշտի կոնվենցիա) չափորոշիչների կիրառման վերաբերյալ։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Բուդապեշտի կոնվենցիայի համակարգում թվային տվյալները տարբերակվում են ըստ բնույթի (բաժանորդային, փոխանցվող, բովանդակային) և ըստ վիճակի (պահված կամ իրական ժամանակում գտնվող)՝ ընդգծելով, որ «իրական ժամանակում» գտնվելը տվյալի վիճակ է, այլ ոչ թե դրա ինքնուրույն տեսակ։ Հետևաբար, էլեկտրոնային սարքում կամ կրիչում արդեն իսկ պահված հաղորդագրությունների բովանդակությունը հանդիսանում է պահված թվային տվյալ, որի ձեռքբերումն իրականացվում է թվային խուզարկության կամ առգրավման ընթացակարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդված), այլ ոչ թե ընթացող հաղորդակցության գաղտնալսման ռեժիմով (249-րդ հոդված)։

  Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածում օգտագործված «թվային տվյալ» ընդհանուր եզրույթն ընդգրկում է սարքում պահվող բոլոր ենթատեսակները, այդ թվում՝ բովանդակային տվյալները, մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված խստացված երաշխիքները վերաբերում են բացառապես ապագային ուղղված՝ ընթացիկ հաղորդակցության գաղտնի որսմանը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թվային խուզարկությունն ուղղված է միջնորդության հայցման պահին էլեկտրոնային սարքի կամ կրիչի վրա արդեն իսկ գոյություն ունեցող և ձևավորված թվային տվյալների հայտնաբերմանն ու հավաքագրմանը։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` http://cassationcourt.am/precedent/criminal-cases-advanced-search

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".