ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԸ
Հրատարակվել են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները: Ընտրանիների հրատարակումը կյանքի է կոչվել մեր միջազգային գործընկեր` Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, ինչն իր հերթին իրավունքի գերակայության ապահովմանը և կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմանը միտված կառուցողական փոխգործակցությանը մեր պատրաստակամության վկայությունն է։
Հուսով եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիներում ընդգրկված կարևոր իրավական ու նախադեպային նշանակություն ունեցող ուղենիշային դիրքորոշումներ պարունակող որոշումները կնպաստեն հասարակության անդամների կողմից դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրենց իրավունքն առավել արդյունավետ իրացնելուն, կծառայեն մեր հասարակության լայն շերտերի իրավական դաստիարակությանը, իրավունքի բովանդակության ընկալմանը, իսկ որպես ակնկալվող վերջնարդյունք՝ բացարձակ կանխատեսելի արդարադատություն ապահովելու մեր հավակնոտ տեսլականի իրագործմանը։
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ,
ՀՀ վաստակավոր իրավաբան,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ընտրանիները հասանելի են հետևյալ հղումներով.
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2022-2023 թվականների որոշումների ընտրանի, հատոր 14
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով 01.07.2022 - 31.12.2023 թվականների որոշումների ընտրանի, հատոր 16
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".