08.02.2023

THE ADMINISTRATIVE CHAMBER OF THE RA COURT OF CASSATION ADOPTED AN IMPORTANT PRECEDENTIAL DECISION

  ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը կարևոր նախադեպային դիրքորոշում է արտահայտել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետների առանձնահատկությունների վերաբերյալ։ Այսպես․ գրավոր ընթացակարգով քննության առնելով Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ անդրադարձել է այն հարցին, թե ֆիկտիվ ակտն ընդունված լինելու փաստը վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ ներկայացված դիմումի առնչությամբ վարչական մարմնի կողմից անգործություն դրսևորելու և պահանջվող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում ո՞ր պահից է հոսում գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետը։    
 Վերոնշյալ հարցի կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատն արձանագրել է, որ Ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմումը մերժելու կամ այդ դիմումի կապակցությամբ անգործություն ցուցաբերելու պարագայում առկա է լինում վեճ և անձի մոտ ծագում է վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, այսինքն՝ առկա է լինում դատարան դիմելու «իրավական շահ», որպիսի պարագայում հայցը դատարան կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված ժամկետներում։ 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".