ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր երկրի ամենաառանցքային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Անկախության օրը ոչ միայն համապետական տոն է, այլ նաև Պետության և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության հանձնառության վերահաստատում:
Մեր երկրի անկախությունն առհավետ մեծագույն արժեք է, պետականության հիմնասյունը և ժողովրդավարության ապահովման երաշխիքը, որը պաշտպանելն ու ամրապնդելը յուրաքանչյուրիս պարտականությունն է:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".