01.12.2020

JUDGE OF RA COURT OF CASSATION, MEMBER OF THE SUPREME JUDICIAL COUNCIL STEPAN MIKAYELYAN PARTICIPATED IN THE 14TH SESSION OF PRESIDENTS OF HIGH ARBITRATION, ECONOMIC AND OTHER DISPUTES RESOLVING COURTS

 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի նախագահությամբ վեբ-համաժողովի ձևաչափով տեղի է ունեցել Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհրդի նիստ:

 

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի, Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի, Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի և Տաջիկստանի Հանրապետության գերագույն տնտեսական դատարանի պատվիրակությունները: Նշված նիստին ՀՀ վճռաբեկ դատարանի անունից մասնակցության համար լիազորվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը:

 

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահը ընդգծել է, որ «ներկայումս առկա են բավարար նախադրյալներ ԱՊՀ մասնակից պետությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար»:

 

Նիստի օրակարգում է եղել ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի ձևավորման առաջարկը, որը միաձայն հավանության է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը կարևորել է արդարադատության իրականացման ոլորտում բոլոր ուղղություններով համագործակցությունը, մասնավորապես՝ մի պետության դատարանների որոշումների` մյուսի տարածքում կատարման ապահովման և դատական վեճերի քննության ընթացքում օրենսդրության և դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակման մեջ ջանքերի միավորումը, դատավարական օրենսդրության կիրառման գծով դատական պրակտիկայի հարցերի լուծման գործում համաձայնեցված մոտեցումներ մշակելու նպատակով համատեղ պարբերական հանդիպումների և դատարանների խորհրդակցությունների անցկացումը: Նա ներկայացրել է նաև գրավոր առաջարկներ ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կարգի վերաբերյալ:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".