ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՋՈԱՆՆԱ ՔՈՐՆԵՐԻՆ
2024 թվականի օգոստոսի 13-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը և Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ միջազգային քրեական արդարադատության ոլորտում Միջազգային քրեական դատարանի դերակատարությամբ և իրավազորությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգային այս ատյանին կարևոր նշանակություն ունի։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է կոմպլեմենտարության սկզբունքի համատեքստում Միջազգային քրեական դատարանի և ազգային դատարանների միջև կառուցողական համագործակցության կարևորությունը։ Լիլիթ Թադևոսյանը նշել է, որ համընդգրկուն փոխգործակցությունը կնպաստի Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից բխող՝ մեր պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ իրագործմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".