THE PRESIDENT OF THE COURT OF CASSATION LILIT TADEVOSYAN PARTICIPATED IN THE CEREMONIAL SESSION OF THE OPENING OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS’ JUDICIAL YEAR
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում գտնվող ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ.Թադևոսյանը 2022 թվականի հունիսի 24-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական տարվա բացման հանդիսավոր նիստին ու դրան հաջորդող բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին:
Այցի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ.Թադևոսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ։
Հանդես գալով ողջույնի խոսքով, նախագահ Ռ.Սպանոն շնորհակալություն է հայտնել այցի համար` կարևորելով Եվրոպական դատարանի և ազգային դատարանների միջև համագործակցության զարգացման և կայուն երկխոսության ամրապնդումը` այդ թվում Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ընդգծել է ազգային իրավական համակարգում միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովման կարևորությունը: Լ.Թադևոսյանը մասնավորապես նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց արդեն դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների լավագույն գործընկերը։ Որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող և իրավունքի զարգացմանը նպաստող բարձրագույն դատական ատյան՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային բնույթի որոշումներով ապահովում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հարմոնիզացիան հայրենական իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։
Խոսելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության կարևորության մասին` Լ.Թադևոսյանը նշել է, որ միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք ստանալու այս կառուցակարգը արդյունավետ նոր մակարդակի բարձրացրեց ազգային բարձր դատարանների և միջազգային դատարանի միջև համագործակցությունը` հնարավորություն ընձեռելով ազգային դատարաններին իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։ Ավելին, այս նոր հաղորդակցման խողովակով իրականացվող համատեղ համագործակցությունը նաև հիմք է հանդիսանում ձևավորելու նոր իրավական մշակույթ, հայեցակարգային հիմքեր հաղորդելու եվրոպական արժեքների զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից և կառուցողական քննարկման համար՝ երկուստեք ընդգծելով հետագա համագործակցության ամրապնդման կարևորությունը:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".