THE DELEGATION OF RA JUDGES, HEADED BY THE PRESIDENT OF THE RA COURT OF CASSATION LILIT TADEVOSYAN, PARTICIPATED IN THE 44TH CONFERENCE OF THE NATIONAL UNION OF WOMEN JUDGES, HELD IN DETROIT, MICHIGAN, USA
2022 թվականի հոկտեմբերի 19-ից 22-ը ՀՀ դատավորների պատվիրակությունը` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոիտ քաղաքում կայացած՝ Կին դատավորների ազգային միության 44-րդ համաժողովին, որի ընթացքում պատվիրակության անդամները մասնակցել են «Ոտքի՛ հանուն քրեական արդարադատության», «Միֆեր ոչ օրինական դատապարտումերի մասին․ ինչ պետք է իմանա յուրաքանչյուր դատավոր», «Ինչ է կատարվում դատական անկախության հետ», «Գերագույն դատարանի նորարարությունները» և մի շարք այլ խորագրերով կլոր սեղան-քննարկումների, ինչպես նաև սեսիաների՝ նվիրված դպրոցներում իրավագիտակցության բարձրացմանը, ռասսայական խտրականության դեմ պայքարին, քրեական արդարադատության հիմնախնդիրներին, արդարադատության ոլորտում կին դատավորների դերակատարությանը, քաղաքացիական դատավարության ոլորտի գործնական խնդիրներներին, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության դեմ պայքարի հիմնախնդիրներին:
2022 թվականի հոկտեմբերի 24-ից 26-ը ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նյու Օրլեան քաղաքում ՀՀ դատավորների պատվիրակության համար կազմակերպվել են այցեր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ, դատախազություն, «Ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների կանխարգելման կենտրոն»։
Փորձի փոխանակման նպատակով, այցերի ընթացքում քննարկումներ են անցկացվել ընտանեկան բռնության դրսևորումների, դրանց դեմ պայքարի արդյունավետության, այդ բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունների, դատական պրակտիկայի և ոլորտին առնչվող օրենսդրական զարգացումների վերաբերյալ։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".