Judge of the Anti-Corruption Chamber of the RA Court of Cassation
Davit Mikael Vekilyan
Ծնվել է 1974 թվականին՝ Երևան քաղաքում:
1991 թվականին ավարտել է Երևան քաղաքի «Ասքանազ Մռավյանի անվան» թիվ 25 ռուսական դպրոցը։
1991 – 1996 – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
05․09․1996 – զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, անցել է ուսումնական ժամանակահատված և ստացել «լեյտենանտ» զինվորական կոչում։
05․10․1996 – 13․01․1999 – ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչությունում՝ որպես քննչական բաժնի քննիչ։
13․01․1999 – 15․11․2007 – աշխատել է ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնում։
09․2006 – 11․2007 – ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության քննիչների վարույթում գտնվող տարբեր քրեական գործերով կազմված քննչական խմբերում։
15․11․2007 – 30․11․2007 – աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ։
07․12․2007 – 24․10․2013 – աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, այնուհետև՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։
04․11․2013 – 21․01․2016 – զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնը։
21․01․2016 – 20․07․2017 – զբաղեցրել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնը։
20․07․2017 – 28․02․2020 – զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնը։
28․02․2020 – 21․10․2022 - զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնը։
23․12․2022 հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:
Ունի Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
30.06.2020 – պաշտոնեական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
20․09․2022 – 01․2023 – Արդարադատության ակադեմիա, դասախոս։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".