ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ նվիրված Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետները և դատավորների օգնականները։
Քննարկումն անցկացրել են Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Ժենյա Ստեփանյանը և նույն ծառայության գլխավոր մասնագետներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տաթևիկ Սուջյանն ու Վարազդատ Սուքիասյանը։ Նրանք ներկայացրել են քրեական իրավունքի և քրեական դատավարության որոշ արդի հիմնախնդիրների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված վերջին նախադեպային դիրքորոշումները, անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի արդի զարգացումներին։ Քննարկման ընթացքում մասնակիցները հանդես են եկել հարցերով, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում և մտքերի փոխանակում։
Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարը քննարկման ընթացքում ընդգծել է նման ձևաչափով միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ եռաստիճան դատական համակարգում աշխատող մասնագետների միջև փորձի արդյունավետ և շարունակական փոխանակման, գործնականում ծագող խնդիրների վերհանման, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումների հասանելիության ապահովման տեսանկյունից։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.