30.07.2024

КАССАЦИОННЫЙ СУД СФОРМУЛИРОВАЛ ПРАВОВУЮ ПОЗИЦИЮ КАСАТЕЛЬНО УГОЛОВНО-ПРАВОВОЙ ОЦЕНКИ ДЕЯНИЯ СОВЕРШЁННОГО В КРУПНЫХ И ОСОБО КРУПНЫХ РАЗМЕРАХ, РАССМАТРИВАЕМОЕ ДЕЙСТВУЮЩИМ УГОЛОВНЫМ ЗАКОНОДАТЕЛЬСТВОМ В КАЧЕСТВЕ ОТЯГЧАЮЩЕГО И ОСОБО ОТЯГЧАЮЩЕГО ОБСТОЯТЕЛЬСТВА

  Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ  գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում որպես կաշառք տալու հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։

  Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝  

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-criminal-cases/2471

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.