ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆ ԸՆՏՐԵԼԻՍ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԵԴ/0190/01/21 որոշմամբ, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայի վրա և զարգացնելով իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման անհրաժեշտության և դրա տեսակի ընտրության վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող հիմնվել ժամանակային մեծ խզմամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացության հետևությունների վրա: Մասնավորապես, դատարանները պետք է հաշվի առնեն, որ անձի նկատմամբ մինչդատական վարույթի շրջանակներում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության անցկացման և դատական վարույթի ավարտի միջև երկար ժամանակային խզման դեպքում, անձի հոգեկան վիճակը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ անձի հոգեկան առողջության վերաբերյալ մինչդատական վարույթի փուլում ստացված փորձագիտական եզրակացությունը դարձնելով ժամանակավրեպ։ Այլ խոսքերով, թվարկված դեպքերում անձի նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս և դրա տեսակը որոշելիս պետք է գնահատվի անձի հոգեկան առողջության վիճակը՝ դատական քննության տվյալ պահի դրությամբ։ Այսինքն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը և դրա տեսակի ընտրությունը պետք է արդարացված լինի և հիմնավորվի անձին ազատությունից զրկելու անհրաժեշտությամբ՝ ելնելով դատարանի որոշման կայացման պահին նրա հոգեկան առողջության վիճակից։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.