12.09.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Վճռաբեկ դատարանը թիվ ՀԿԴ/0282/06/23 գործով մեղադրյալ Մուշեղ Պողոսյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում՝ դատարանի կողմից խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը օրենքով նախատեսված դեպքերում կարող է հարուցվել դատախազի միջնորդության հիման վրա։ Իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերը վերաբերում են այն իրավիճակներին, երբ դատավորը, ստանալով քրեական գործը, պարզում է, որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան հանձնելու օրենսդրական պահանջը պահպանված չէ, քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին՝ խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով, ինչի հիման վրա հսկող դատախազը՝ քրեական գործը ստանալուց հետո, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

 Վերոնշյալ կարգավորման համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նախաքննության ավարտին հաջորդում է մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացության ստուգման գործընթացը, որի ընթացքում ապացույցների հավաքմանն ուղղված քննչական կամ այլ դատավարական գործողություններ չեն իրականացվում, ինչը բնորոշ է նախաքննությանը։ Ուստի, հաշվի առնելով նշված դատավարական փուլերից յուրաքանչյուրի առանձանահատկությունը, օրենսդիրը չի սահմանել հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացության ստուգման փուլում մեղադրյալի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն հարկադրանքի միջոցները կիրառելու կամ դրանց ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանին միջնորդություններ ներկայացնելու իրավասություն։ Միևնույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով սահմանվել է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու հսկող դատախազի իրավասությունը՝ նկատի ունենալով, որ դատարանի կողմից քրեական գործի վերադարձման դեպքում հետընթաց դեպի նախաքննություն կամ հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերի ուսումնասիրություն չի կատարվում։

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-criminal-cases/2540

 

 

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.