КАССАЦИОННЫЙ СУД СФОРМУЛИРОВАЛ ПРЕЦЕДЕНТНУЮ ПОЗИЦИЮ ОТНОСИТЕЛЬНО ПРОБЛЕМЫ ЗЛОУПОТРЕБЛЕНИЯ ПРАВОМ СО СТОРОНЫ УЧАСТНИКА СУДЕБНОГО ПРОЦЕССА
Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշմամբ, գնահատելով դատական վիճաբանությունների փուլում պաշտպանության կողմի վարքագիծը, հանգել է այն հետևության, որ պաշտպանության կողմը կանխամտածված խոչընդոտներ է ստեղծել դատական քննությունը ձգձգելու նպատակով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պաշտպանական կողմի վարքագիծը՝ դատական վիճաբանությունների փուլում նիստին չներկայանալը, դատական նիստերը տևական ժամանակով հետաձգելու միջնորդություններ պարբերաբար հարուցելը, այդ թվում՝ քրեական գործի նյութերը ծավալուն լինելու պատճառաբանությամբ ցուցմունք տալուն պատրաստվելու համար, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը նախաքննության ավարտից ի վեր ծանոթ է եղել քրեական գործի ողջ նյութերին, ակնհայտորեն վկայում է պաշտպանական կողմի` ցուցմունք տալու իրավունքից օգտվելու պատրվակով դատական նիստերն անհարկի ձգձգելու, դրանով իսկ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու և իրենց իրավունքներից ոչ բարեխղճորեն օգտվելու` այդպիսիք չարաշահելու մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներից բարեխղճորեն օգտվելու պարտականությունը ենթադրում է նաև համապատասխան դատավարական գործողությունն օրենքով սահմանված փուլում կամ ժամանակին իրականացնելու պահանջի պահպանում՝ այն բացառությամբ, որ կներկայացվեն սահմանված կարգից շեղվելու ողջամիտ և օբյեկտիվ պատճառներ։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս՝ հետևյալ հղմամբ
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.