УГОЛОВНАЯ ПАЛАТА КАССАЦИОННОГО СУДА ПРИНЯЛА ВАЖНОЕ ПРЕЦЕДЕНТНОЕ РЕШЕНИЕ О ЗАЩИТЕ ПРАВ ЛИЦ С ПРОБЛЕМАМИ ПСИХИЧЕСКОГО ЗДОРОВЬЯ
Վճռաբեկ դատարանն Արթուր Մնացականյանի գործով 2022 թվականի մարտի 29-ի որոշմամբ (գործեր՝ ԱՐԱԴ1/0001/14/18 և ԱՐԱԴ1/0001/15/18) միջազգային չափանիշների, միջազգային «փափուկ իրավունքի» աղբյուրների, արտասահմանյան երկրների փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, ինչպես նաև հայրենական իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
Այսպես, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների շրջանակներում բարձրագույն դատական ատյանը սահմանել է, որ՝
1. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առողջ անձանց հետ հավասար հիմունքներով, լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ, պետք է հնարավորություն ունենան լիարժեք մասնակցություն ունենալու իրենց վերաբերյալ ընթացող վարույթին,
2. իրավակիրառ պրակտիկայում հետագա կամայական դեպքերը բացառելու և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության նկատառումներով վարույթն իրականացնող մարմիններն այսուհետ պետք է ձեռնպահ մնան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեական դատավարության շրջանակներում անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնումից,
3. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոցների կիրառումը պետք է պայմանավորվի հանրության համար ներկայացվող վտանգի աստիճանի գնահատմամբ. ընտանեկան հսկողությունը կարող է դիտարկվել որպես ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց` բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառելիության հարցը լուծելիս,
4. առանց ժամկետային սահմանափակման անձն անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում բժշկական հաստատություն տեղավորվել չի կարող. բժշկական հաստատությունում տեղավորելը պետք է ենթակա լինի պարբերական վերանայման և սահմանափակված լինի երկամսյա ժամկետով,
5. բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը։
Վճռաբեկ դատարանի նշված որոշումը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետությունում սահմանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր նշաձող և բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորմամբ մեխանիկական մոտեցումը:
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.