ДЕЛЕГАЦИЯ СУДЕЙ РА ВО ГЛАВЕ С ПРЕДСЕДАТЕЛЕМ КАССАЦИОННОГО СУДА РА ЛИЛИТ ТАДЕВОСЯН ПРИНЯЛА УЧАСТИЕ В 44-Й КОНФЕРЕНЦИИ НАЦИОНАЛЬНОГО СОЮЗА ЖЕНЩИН-СУДЕЙ, СОСТОЯВШЕЙСЯ В ГОРОДЕ ДЕТРОЙТ ШТАТА МИЧИГАН, США
2022 թվականի հոկտեմբերի 19-ից 22-ը ՀՀ դատավորների պատվիրակությունը` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրիոիտ քաղաքում կայացած՝ Կին դատավորների ազգային միության 44-րդ համաժողովին, որի ընթացքում պատվիրակության անդամները մասնակցել են «Ոտքի՛ հանուն քրեական արդարադատության», «Միֆեր ոչ օրինական դատապարտումերի մասին․ ինչ պետք է իմանա յուրաքանչյուր դատավոր», «Ինչ է կատարվում դատական անկախության հետ», «Գերագույն դատարանի նորարարությունները» և մի շարք այլ խորագրերով կլոր սեղան-քննարկումների, ինչպես նաև սեսիաների՝ նվիրված դպրոցներում իրավագիտակցության բարձրացմանը, ռասսայական խտրականության դեմ պայքարին, քրեական արդարադատության հիմնախնդիրներին, արդարադատության ոլորտում կին դատավորների դերակատարությանը, քաղաքացիական դատավարության ոլորտի գործնական խնդիրներներին, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության դեմ պայքարի հիմնախնդիրներին:
2022 թվականի հոկտեմբերի 24-ից 26-ը ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նյու Օրլեան քաղաքում ՀՀ դատավորների պատվիրակության համար կազմակերպվել են այցեր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ, դատախազություն, «Ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների կանխարգելման կենտրոն»։
Փորձի փոխանակման նպատակով, այցերի ընթացքում քննարկումներ են անցկացվել ընտանեկան բռնության դրսևորումների, դրանց դեմ պայքարի արդյունավետության, այդ բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունների, դատական պրակտիկայի և ոլորտին առնչվող օրենսդրական զարգացումների վերաբերյալ։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.