19.03.2021

УГОЛОВНАЯ ПАЛАТА КАССАЦИОННОГО СУДА ПРИНЯЛА ПРЕЦЕДЕНТНОЕ РЕШЕНИЕ ПО ПОВОДУ ОБЖАЛОВАНИЯ РЕШЕНИЯ СУДА ОБ ОБРАЩЕНИИ В КОНСТИТУЦИОННЫЙ СУД

 ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ներկայացված բողոքները, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի և իրավունքի զարգացման դատավարական լիազորության իրացման շրջանակներում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումների և խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային փորձի հաշվառմամբ, իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։

 

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ վեճի նախաձեռնման իրավաչափության հարցը բովանդակային առումով չի կարող վիճարկվել վերադաս դատական ատյաններում, վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը` ստանձնելով Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ, և ստուգման ենթարկել ստորադաս դատական ատյանի` իրավական ակտի կարգավորման հակասահմանադրականության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը` այդ կերպ հանգեցնելով «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն» եռամիասնության շղթայի ներդաշնակության խախտման։

 

Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերոնշյալը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը վերադաս դատական ատյանի կողմից՝ բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում նախատեսվում է նաև գործի վարույթի կասեցման և այդ առումով կայացված որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն վերադաս դատական ատյանում։

 

Նշվածի համատեքստում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի և 2018 թվականի հունվարի 17-ի օրենքների վերաբերելի կարգավորումները, խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման կանոնները, ինչպես նաև այն, որ մի կողմից՝ տևական ժամանակով քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման, մյուս կողմից՝ միշտ չէ, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորումը ենթակա է լինելու անմիջապես կիրառման դատարանի կողմից և առանց որի հնարավոր չի լինի ապահովել գործի հետագա քննությունը, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այս դեպքում քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ։

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.