19.03.2021

ПРИЕМ В КАССАЦИОННОМ СУДЕ РА ПРЕДСТАВИТЕЛЕЙ ОФИСА СОВЕТА ЕВРОПЫ В ЕРЕВАНЕ

 ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է և շարունակում է ընդլայնել համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ, ինչը նպաստում է դատական իշխանության համար արդիական հարցերի արդյունավետ լուծմանը։

 

Նման կառույցների շարքում մշտապես իր ուրույն տեղն է զբաղեցրել Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի։ Նշված մարմնի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն, ինչը վկայում է երկկողմ համագործակցության նպատակաուղղվածության մասին։ Ընդ որում, համագործակցությունն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝

1) Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների որոշումների ընտրանիների և գործունեության տարեկան հաշվետվությունների տպագրությանն ուղղված ֆինանսական աջակցություն,

2) սեմինար-քննարկումների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ այդ թվում միջազգային փորձագետների մասնակցությամբ,

3) փոխադարձ այցերի և տարատեսակ միջոցառումների կազմակերպում։

 

 

Համագործակցության շրջանակներում, սույն թվականի մարտի 11-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանում ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին, «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ավագ ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հ.Ասատրյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռ.Հակոբյանը։

 

Հանդիպումն անցել է կառուցողական քննարկման ձևաչափով, որի ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակում արդիական մի շարք հարցեր, ինչպես նաև ձեռք են բերել պայմանավորվածություն՝ կազմակերպելու քննարկումներ մի շարք արդիական իրավական հարցերի շուրջ՝ փորձի փոխանակման և արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակով:

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը, և շնորհակալություն հայտնել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական ու վարչական պալատների որոշումների ընտրանիների հրատարակման գործում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից համագործակցության շրջանակում ցուցաբերած օժանդակության համար, նշելով, որ հրատարակվող ժողովածուները լավագույն միջոցն են իրավական հանրության և հասարակության լայն շրջանակների համար արդյունավետորեն հետևելու բարձրագույն դատական ատյանի գործունեության ընթացքին և կարևոր ուղենիշ են դատավորների համար՝ առօրյա աշխատանքում նմանատիպ գործեր կամ վեճեր քննելիս։ Լ․Թադևոսյանը նշել է նաև, որ նախադեպային բնույթի որոշումների ժողովածուները միաժամանակ նպաստում են նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման նպատակով միասնական իրավակիրառ չափանիշների մշակմանը, օրենքի և դատարանի առաջ բոլորի հավասարության, իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների իրագործմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից քննարկման համար և կարևորել հետագա փոխգործակցությունը շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.