30.05.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ

  2024 թվականի մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

  Հանդիպման ընթացքում շնորհավորելով Մ․Լոնգանգեին՝ առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է Եվրոպայի խորհրդի առաքելության կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և նշել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորվել է սերտ և կառուցողական փոխգործակցության մթնոլորտ՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հայեցակարգային նոր լուծումների մշակման ու համատեղ ծրագրերի իրագործման համար։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային փոխհարաբերություններն օրինակելի փոխգործակցության դրսևորում են, որի շրջանակներում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ ջանքերով, հաջողությամբ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր՝ միտված իրավունքի գերակայության ամրապնդմանն ու արդարադատության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ՝ միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ, ինչպես նաև ճանաչողական ու աշխատանքային այցեր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

   Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում բարձր է գնահատել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի անձնական ներդրումը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ ձևավորված համագործակցությունն ամրապնդելու գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններով ՀՀ Վճռաբեկ դատարանի հետ հետագա համընդգրկուն փոխգործակցությունը։

  Հանդիպման ընթացքում երկուստեք նախանշվել են հետագա համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի հեռանկարներն ու դրանց արդյունավետ իրագործման հնարավորությունները։

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.