ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար, սույն թվականի մայիսի 16-ից 17-ը, Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Համլետ Ասատրյանը, Արթուր Դավթյանը, Գոռ Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի դատավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը:
Աշխատոժողովի ընթացքում իրավաբանության դոկտոր, փորձագետ Լորենա Բեչմեյեր Վինթերը ներկայացրել է զեկույցներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերջին զարգացումների ու ներպետական դատարանների վրա դրանց ազդեցության, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի և դատական ակտերի փոխադարձ ճանաչման ու իրավական կանխավարկածների հետ դրա փոխազդեցության և մի շարք այլ թեմաներով:
Աշխատաժողովի ընթացքում, հեռավար կապի միջոցով, հանդես է եկել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարի տեղակալ Ջոն Դարսին, ով ներկայացրել է ՄԻԵԿ կից թիվ 16 արձանագրության նպատակը, ընթացակարգն ու գործնական կիրառումը, խորհրդատվական կարծիքների հայցման ռազմավարական նկատառումներն ու այլ պետությունների իրավական փորձը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ դատական պրակտիկան, մտքեր փոխանակել գործնականում ծագող խնդիրների և հարցերի վերաբերյալ:
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.